Վաշինգտոնն Անկարային մեղադրելուց առաջ պետք է «իրեն նայի»․Չավուշօղլուն՝ ԻՊ-ի մասին

Իսլամական պետությանը հակազդելու համար Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն առաջարկել է աշխատել թալիբների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ԹուրքիանԱՄՆ-ին մեղադրում է Սիրիայից ԻՊ-ի ահաբեկիչներին Աֆղանստան տեղափոխելու համար, հայտնում է SonDakika-ն։ Այս մասին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է ՝ Վենեսուելայի իր պաշտոնակից Ֆելիքս Պլասենսիայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
ՌԱԴԻՈ
Հնդկաստանին անհանգստացրել է Հվ. Կովկասում Թուրքիայի ջանքերով Պակիստանի հայտնվելը
Թուրքիայի արտգործնախարարը հիշեցրել է, որ հենց ԱՄՆ-ն է Սիրիայից Իսլամական Պետության (արգելված Է ՌԴ-ում և մի շարք երկրներում) ահաբեկիչներին Աֆղանստան բերել։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնն Անկարային որևէ բանում մեղադրելուց առաջ պետք է «ինքն իրեն նայի»։
Ի՞նչ են մտածում եվրոպացիները Աֆղանստանում ԱՄՆ-ի գործողությունների մասին․ հարցում
Չավուշօղլուն նաև կոչ է արել համագործակցել թալիբների կառավարության հետ (արգելված է ՌԴ-ում և մի շարք երկրներում)՝ ԻՊ-ի առաջխաղացումը թույլ չտալու համար։