Թաիլանդը պատվաստված զբոսաշրջիկների համար բացում է սահմանները

Նույնիսկ պատվաստված քաղաքացիները Թաիլանդ ժամանելիս պարտավոր են ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Թաիլանդը սահմանները բացում է Covid-19-ով վարակվելու նվազագույն վտանգով 10 երկրներից ժամանող և ամբողջությամբ պատվաստված զբոսաշրջիկների համար։ Նրանց դեպքում կարանտին անցնելու անհրաժեշտություն չի լինելու։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Որ դեպքում Շվեցարիան կարգելի Հայաստանից ժամանած զբոսաշրջիկների մուտքը երկիր
«Նոյեմբերի 1-ից սկսած երկիր ժամանող ավիաչվերթներով թույլ ենք տալիս կորոնավիրուսով վարակվելու նվազագույն վտանգ ունեցող երկրների ճանապարհորդներին, որոնք լիովին պատվաստված են COVID-19- ի դեմ պատվաստանյութերի համապատասխան չափաբաժիններով, Թաիլանդ մուտք գործել առանց կարանտինի», - հայտարարել է Թաիլանդի վարչապետ գեներալ Պրայուտ Չան Օչան:
Լիարժեք պատվաստված լինելը, այնուամենայնիվ, զբոսաշրջիկներին չի ազատում ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջից։ Երկիր մուտք գործելիս նրանք պետք է ներկայացնեն թեստի բացասական պատասխան։
Աշնանային մարաթոն․ ՀՀ–ում զբոսաշրջիկների թվով առաջին տեղում կմնա Ռուսաստանը
Թաիլանդը նոյեմբերի 1-ին կհրապարակի երկրների ամբողջական ցանկը, որտեղից ժամանող զբոսաշրջիկներին կթույլատրեն երկիր մուտք գործել նոր կանոններով։ Այդ ցանկում միանշանակ լինելու են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Սինգապուրը, Չինաստանը և ԱՄՆ-ը։