ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ի Ինդիանա Ուելսում ընթացող «Մասթերս» մրցաշարում ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել երրորդ փուլ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
24 համարի մարզաշապիկով ներկայացած Խաչանովը երկրորդ շրջանում 6:2, 7:5 հաշվով հաղթել է ֆինն Էմիլ Ռուուսուվուորիին: Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 37 րոպե։
Կարեն Խաչանովի մյուս մրցակիցը կլինի իսպանացի Պաբլո Կարենո Բուստան:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 8 միլիոն դոլարը: