Հայտնի է` երբ կկայանա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների հանդիպումը

Գարեգին Երկրորդն ու Ալլահշուքյուր Փաշազադեն նաև առանձին հանդիպումներ կունենան Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կրոնական առաջնորդների եռակողմ հանդիպումը նախատեսվում է հոկտեմբերի 13-ին:
Հանդիպումը նախաձեռնել է ռուսական կողմը։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ու Ալլահշուքյուր Փաշազադեն Ռուսաստան են մեկնել այսօր։
Փաշազադեն վաղը հանդիպում կունենա Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ։
Մայր աթոռն ավելի վաղ հայտնել էր, որ նախատեսված է նաև Գարեգին Երկրորդի և Կիրիլ պատրիարքի հանդիպումը։
Արմեն Սարգսյանն ու Հռոմի պապը հանդիպել են Վատիկանում