Հայաստանում անչափահասները սկսել են թմրամիջոցներ պատվիրել Telegram–ով

Շիրակի մարզում նվազել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը, միևնույն ժամանակ թմրամիջոց ձեռք բերելու հնարքներն են ժամանակակից դարձել. թմրամոլները դիմում են սոցիալական ցանցերի օգնությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Telegram ալիքները թմրանյութեր ձեռք բերելու աղբյուր են դարձել անչափահասների համար։ Այսօր Գյումրիում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը:
Կանեփի դաշտ ու վարձու աշխատող. 38-ամյա արտաշատցին թմրաբիզնեսով էր զբաղվում
«Հիմա թմրամիջոցներ են ձեռք բերում Telegram ալիքներով: Մենք նման դեպքեր ունեցել ենք: Այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ ենք տանում»,- նշեց դատախազը` տեղեկացնելով, որ հիմա հանրապետությունում թմրամոլների շրջանում տարածված է մարիխուանա տեսակի թմրամիջոցը:
Դատապարտյալի ուսապարկում հայտնաբերվել են մեթամֆետամին, հերոին և հաշիշ
Գրիգորյանը մտահոգիչ համարեց նաև վերջին շրջանում անչափահասների կողմից իրականացվող հանցագործությունները: Անցած տարի առաջին 9 ամիսների ընթացքում արձանագրվել է 20 անչափահասի կողմից կատարված 19 հանցագործություն, այս տարի 20 հանցագործություն՝ 22 անչափահասների կողմից:
Երևանում երիտասարդը թմրամիջոցով փաթեթներ է նետել փողոց