Հայաստան է գալիս Իրանի գլխավոր դատախազը

Արթուր Դավթյանն ու Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին
Վերջին 8 տարիների ընթացքում հարևան երկրի գլխավոր դատախազն առաջին անգամ է պաշտոնական այցով Հայաստան գալիս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով հոկտեմբերի 12-ին եռօրյա այցով Հայաստան կժամանի Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Հրավերի նպատակը երկու երկրների դատախազությունների միջև հաջողությամբ զարգացող համագործակցությանը նոր խթան հաղորդելու փոխադարձ շահագրգռությունը հավաստելն է։
Իրանը Ադրբեջանի համար օդային տարածքը չի փակել. Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ
«Այցի շրջանակում նախատեսված են ընդլայնված կազմով բանակցություններ երկու երկրների գլխավոր դատախազների միջև, որի ընթացքում կքննարկվեն նրանց ղեկավարած գերատեսչությունների միջև կապերի հետագա ամրապնդմանը, քրեական գործերով իրավական փոխօգնության շրջանակում միջնորդությունների կատարմանը, տարածաշրջանային և գլոբալ ընդգրկում ունեցող հանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների իրավապահ մարմինների կողմից գործադրվող ջանքերի համատեղմանը և արդյունավետության բարձրացմանը, միմյանց երկրներում գտնվող քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախատեսված են նաև բարձր մակարդակի մի շարք այլ հանդիպումներ:
Ինչու է Իրանին բարկացնում Թուրքիայի և Ադրբեջանի ձգտումները «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ
Նշենք, որ 2013թ.-ից ի վեր սա Իրանի գլխավոր դատախազի առաջին այցն է Հայաստան։ Դրան նախորդել էր 2018թ. նոյեմբերին Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի հրավերով ՀՀ գլխավոր դատախազի այցը Թեհրան:
Իրանն ու Հայաստանը մտադիր են Վրաստանի տարածքով նոր տարանցիկ երթուղի ստեղծել
Թուրքիան խնդիրներ է հարուցում Իրանի համար` աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանին