Գյումրիում աղջիկը մորը հոգեմետ դեղեր է տվել, ապա ինքն է ինքնասպանության փորձ արել

Շիրակի ոստիկանություն
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Գյումրիում աղջիկը մորը հոգեմետ դեղեր է տվել, նա մահացել է։ Ապա ինքն է հոգեմետ դեղերով ինքնասպանության փորձ արել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով` սեպտեմբերի 26-ին Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ 2-րդ թաղամասի 11-րդ փողոցի շենքերից մեկից իրենց մոտ են տեղափոխվել Ցողիկ Մադոյանն ու Կարինե Մադոյանը։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն բացատրություն տալու։ Օրեր անց, հոկտեմբերի 2-ին, Ց․ Մադոյանը «Գյումրի» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է։
Ադրբեջանական կողմի կրակոցներից Արցախի խաղաղ բնակիչ է զոհվել. ՌԴ ՊՆ հայտարարությունը
Նյութերի նախապատրաստման ընթացքում որոշ հանգամանքներ են ի հայտ եկել, ինչից հետո Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում սպանության և ինքնասպանության փաստով հարուցվում է քրեական գործ։
Պարզվել է, որ Կ․Մադոյանը, որ մահացած Ց․ Մադոյանի աղջիկն է, մորը մեծ քանակի հոգեմետ դեղեր է տվել, որից հետո ինքն է մի քանի հոգեմետ դեղեր խմել։