Արին գյուղում այրվում է 5000 հակ անասնակեր․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ

Հրշեջ մեքենա. Արխիվային լուսանկար
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է նաև համայնքապետարանի մեկ տրակտոր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Վայոց Ձորի Արին գյուղում այրվում է անասնակեր։ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է հոկտեմբերի 10-ին, ժամը 22։30-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Գյումրիում աղջիկը մորը հոգեմետ դեղեր է տվել, ապա ինքն է ինքնասպանության փորձ արել
Պարզվել է, որ այրվում է գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի անասնագոմին կից պահեստավորած անասնակերը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 5000 հակ անասնակեր․ կանխվել է հրդեհի տարածումը կից անասնագոմ:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է համայնքապետարանի մեկ տրակտոր։