ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ է նշանակել: Տեղեկությունը հայտնում է Շիրակի մարզպետարանի մամուլի ծառայությունը։
Մարզպետի հոկտեմբերի 8-ին ստորագրած որոշումներով՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ են նշանակվել Արփի, Ամասիա, Սարապատ համայնքներում։
Արփի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Մերգել Ղարիբյանը՝ մինչև Ամասիա համայնքի ավագանու ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման 5-րդ օրը։ Սարապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արտուշ Մանուկյանը, Ամասիա համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Ջեմմա Հարությունյանը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Մեղրի, Գորիս, Տեղ, Տաթև, Արմավիրի մարզի Ֆերիկ, Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։
ԿԸՀ որոշմամբ` այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն նաև նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։