«Պամպերսային իրավիճակից» մինչև «Դրախտ». անցնող շաբաթը՝ լուսանկարներով

Հայաստանի Հանրապետության 30-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանի նախագահը պետական այցով մեկնեց Իտալիա:
Sputnik
Անցնող շաբաթվա ընթացքում քաղաքական դաշտում ամենաքննարկվող թեմաներից էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։ Նախագահը խոսեց Ռուսաստանին միավորվելու կամ անկախ մնալու հեռանկարների մասին, անդրադարձավ այն հարցին, թե ինչու է Փաշինյանը շտապում ներքին կոմունիկացիաների բացման հարցում՝ նշելով, որ «շտապում է, որովհետև պամպերսային իրավիճակում է»։
Տպավորված են ոչ միայն փառատոնով. «Ոսկե ծիրանի» մրցանակակիրները հայտնի են. լուսանկարներ
ՀՀ երկրորդ նախագահը նաև տեղեկացրեց, որ իր ղեկավարած քաղաքական ուժը նաև փողոցային պայքար է ծավալելու, աշխատելու է ժողովրդի հետ՝ Հայաստանով մեկ։
Հայաստանի Հանրապետության 30-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանի նախագահը պետական այցով մեկնեց Իտալիա: Այնտեղ Արմեն Սարգսյանը ոչ միայն հանդիպումներ ունեցավ Իտալիայի առաջին դեմքերի հետ, այլև մասնակցեց «Ավրորա» մարդասիրական մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։
«Տոկունություն». 44-օրյա պատերազմի արհավիրքները լուսանկարներով ներկայացվում են Ֆրանսիայում
Շաբաթվա այս ու այլ հետաքրքիր իրադարձությունները՝ Sputnik Արմենիայի լուսանկարիչների աչքերով։