Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կհանդիպեն

Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը
Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը. Արխիվային լուսանկար
Հայաստանի վարչապետը Կրեմլում հանդիպելու է նաև Ռուսաստանի Պետդումայի նոր գումարման պատգամավորների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նույն օրը Հայաստանի գործադիրի ղեկավարը Կրեմլում հանդիպում կունենա Պետդումայի նոր գումարման պատգամավորների հետ:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ Պուտինը հոկտեմբերի 12-ին Կրեմլում կհանդիպի VIII գումարման Պետդումայի պատգամավորների հետ:
 Премьер-министр Армении Никол Пашинян на встрече с президентом России Владимиром Путиным (7 апреля 2021). Москва
Ինչի՞ մասին կխոսեն Պուտինն ու Փաշինյանը․ Հարությունյանը՝ հնարավոր հանդիպման մասին
«Նախագահը խորհրդարանի հետ կքննարկի, թե որ հարցերն են առաջնային երկրի համար։ Նույն օրը տեղի կունենա Պուտինի հանդիպումը Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ», - տեղեկացնում է «Ռոսիա 1» հեռուստաալիքը։
Նշենք, որ ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը վերջին անգամ հանդիպել էին ապրիլին, երբ Փաշինյանը պաշտոնական այցով Մոսկվա էր մեկնել։