ՀՀ պաշտպանության նախարարը Մոսկվա է մեկնել

Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Արշակ Կարապետյանն ու Սերգեյ Շոյգուն. Արխիվային լուսանկար
Պաշտպանական գերատեսչության ղեկավարի այցի մասին մանրամասներն առայժմ չեն հաղորդվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Այցի նպատակի և սպասվող հանդիպումների մասին մանրամասներ չեն հաղորդվում։
Նշենք, որ սա Արշակ Կարապետյանի՝ նախարարի պաշտոնում երրորդ աշխատանքային այցն է Մոսկվա։ Նա երկու անգամ Մոսկվա էր մեկնել օգոստոսին։ Առաջին այցը օգոստոսի 10-ին էր՝ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով։
Տղաներին չպետք է զոհված համարենք. Արշակ Կարապետյանը Եռաբլուր այցելեց
Այդ այցի ժամանակ Շոյգուն խորհրդանշական նվեր՝ դաշույն էր հանձնել Կարապետյանին՝ ասելով. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»:
Երկրորդ այցը օգոստոսի 22-ին էր, երբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՌԴ–ում մասնակցում էր «Արմիյա 2021» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի և Միջազգային բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողություններին: