ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Գյումրեցի մարզիկ Ալեքսանդր Լազարյանը Ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության ոսկե մեդալակիր է դարձել։
Սաուդյան Արաբիայի Ջեդդա քաղաքում ընթացող ծանրամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնության 89 կգ քաշային կարգում Ալեքսանդր Լազարյանը գերազանցել է բոլոր մրցակիցներին: Նա երկամարտում գրանցված 323 կգ արդյունքով դարձել է հաղթող:
Երկրորդ և երրորդ պատվո հարթակներին են կանգնել համապատասխանաբար Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները։ Պոկում վարժությունում մեր ծանրորդը պարտվել է 8 կգ-ով, սակայն նույն մրցակցից առաջ է անցել հրում վարժությունում 12 կգ-ով: