Ավստրիայի նոր կանցլերը վաղը երդում կտա

Ալեքսանդր Շալենբերգ
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը երկուշաբթի երդմնակալության կներկայացնի հանրապետության նոր կանցլեր Ալեքսանդր Շալենբերգին։ Տեղեկությունը հայտնում է ավստրիական Ö3 ռադիոկայանը:
Հորդառատ անձրևների պատճառով Ավստրիայում ջրի տակ են անցել մի քանի շրջաններ
Հոկտեմբերի 9-ին Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է հակակոռուպցիոն դատախազության հետաքննության ֆոնին իր հրաժարականի մասին՝ որպես իրավահաջորդ առաջարկելով ներկայիս արտգործնախարար Շալենբերգին:
«Ալեքսանդր Շալենբերգին վաղը (երկուշաբթի) կնշանակեն նոր դաշնային կանցլեր, դաշնային նախագահ Վան դեր Բելենը նրան երդմնակալության կներկայացնի ժամը 13:00-ին (Երևանի ժամանակով ժամը 15:00-ին)», - նշված է ռադիոկայանի Twitter-ի հաղորդագրության մեջ:
Ուզում եմ մի կողմ քաշվել. Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հրաժարական է տվել
Անցած շաբաթ Ավստրիայի տնտեսական ու կոռուպցիոն հանցագործությունների հետաքննության դատախազությունը հաստատել է, որ հետաքննություն է վարում Կուրցի ու նրա ինը մերձավորների նկատմամբ կոռուպցիայի և կաշառակերության գործով:
Ընդդիմության կողմից կանցլերի հրաժարականի կոչեր են հնչել, իսկ Կուրցի կոալիցիոն գործընկերը «Կանաչներ» կուսակցությունից, հայտարարել է իր պարտականությունները կատարելու կանցլերի անկարողության մասին՝ Ավստրիայի դեմոկրատական կուսակցությունից պահանջելով նոր արժանի թեկնածու առաջարկել: