Ալեքսանդր Սերովի առաջիկա համերգները չեն հետաձգվում. երգչի մենեջերը հերքել է լուրերը

Արտիստի ներկայացուցիչը երկրպագուներին խորհուրդ է տվել հետևել Սերովի պաշտոնական կայքում հրապարակվող տեղեկատվությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սերովի համերգները չեն չեղարկվում: ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է նրա մենեջեր Ալեքսանդր Ֆեդորկովը։
Նշենք, որ երգչի առաջիկա համերգը նշանակված է հոկտեմբերի 16-ին Վլադիմիրում։
Երգչուհի Մաքսիմը կոմայից հետո սովորում է քայլել, նրա քաշը 30 կգ է․ տեսանյութ
«Համերգները չեն չեղարկվում», - մեկնաբանել է մենեջերը՝ հավելելով, որ պետք է վստահել ոչ թե ԶԼՄ-ների հրապարակումներին, այլ երաժշտի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրություններին:
Ավելի վաղ «Կոմսոմոլսկայա պրավդան» հայտնել էր, որ 67-ամյա երգիչը հոսպիտալացվել է կորոնավիրուսով ու վերակենդանացման բաժանմունքում է։