ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանը զորավարժություններ է սկսում Կասպից ծովում։ Երկրի պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ զորավարժությունները կանցկացվեն հոկտեմբերի 11-13-ը։
«Զորավարժություններն անցկացվելու են ռազմանավերի և ռազմածովային հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ խնդիրը Կասպից ծովի ադրբեջանական հատվածում էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանության մշակումն է։
Նշենք, որ հոկտեմբերի 5-8-ը Նախիջևանում անցկացվեց թուրքա–ադրբեջանական` «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժությունների հերթական փուլը։