Թաթոյանն անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդին է ներկայացրել հայ գերիների խոշտանգման փաստեր

Հանդիպման ընթացքում ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը՝ շեշտելով, որ Ադրբեջանն անտեսում է միջազգային պահանջներն ու գերիներին պահում ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորած պատվիրակության կազմում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբի հետ։
Facebook-ի իր պաշտնական էջում ներկայացնելով հանդիման մանրամասները` Թաթոյանը հայտնում է, որ արքեպիսկոպոսին է ներկայացրել 2020թ.-ի պատերազմի ընթացքում և հրադադարի հաստատումից հետո հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների և դաժան վերաբերմունքի զեկույցները, հիմնավոր ապացույցները։
ՄԻՊ–ը Հռոմի պապին է ներկայացրել գերիների նկատմամբ ադրբեջանցիների կատարած խոշտանգումները
Հանդիպման ընթացքում ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը՝ շեշտելով, որ Ադրբեջանն անտեսում է միջազգային պահանջներն ու գերիներին պահում ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով։
Թաթոյանն անդրադարձել է նաև պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողների անօրինական տեղակայումներին ՀՀ համայնքների միջև ճանապարհներին, ինչը վտանգել է մարդկանց կյանքն ու առողջությունը, իսկ Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների պատճառով տեղի են ունենում նաև սահմանային բնակիչների կենդանիների գողություններ, սպառնալիքներ քաղաքացիական անձանց նկատմամբ, կրակոցներ և այլ հանցավոր արարքներ։
Հիշեցնենք` Գարեգին Երկրորդը, Պոլսի Հայոց պատրիարքն ու Արման Թաթոյանը Հռոմ են մեկնել հոկտեմբերի 5-ին։