ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանի կառավարությունը որոշ մանրամասներ է հայտնել Երևանում Վրաստանի և Հայաստանի վարչապետների բանակցություններից:
Մասնավորապես նշվում է, որ կողմերը քննարկել են «Հարավային Կովկասում հարևանության խաղաղ նախաձեռնությունը»:
«Նշվել է, որ նոր խաղաղ ձևաչափը կօգնի քննարկել խաղաղ բարիդրացիական նախաձեռնության հեռանկարները, որոնցում միջազգային գործընկերները կներգրավվեն նաև Հարավային Կովկասի մյուս պետություններին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Վրաստանի վարչապետը վերահաստատել է իր պատրաստակամությունը` շարունակել ակտիվ միջնորդական դերը խաղաղություն, կայունություն ապահովելու և կայուն զարգացման նոր հնարավորություններ ստեղծելու համար:
Հիշեցնենք` Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ժամանել է Հայաստանի մայրաքաղաք Երևան:
Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ իրենք ընդունել են տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգը, և այս համատեքստում պատրաստ են կարգավորել հարաբերությունները հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ:
Ի պատասխան՝ պաշտոնական Անկարան հայտնել էր, որ Երևանից «դրական ազդակներ» են գալիս: Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերին ասել էր, որ Վրաստանի վարչապետն իրեն է փոխանցել Փաշինյանի առաջարկը` հանդիպման մասին: