ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հունահռոմեական ոճի ըմբիշ Ստեփան Մարյանյանը որոշիչ գոտեմարտում հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Ղարիբյանին և բրոնզե մեդալ նվաճեց Նորվեգիայում ընթացող աշխարհի առաջնությունում:
Մինչև 60 կգ քաշային կարգում հանդես եկող Մարյանյանը բրոնզե մեդալի համար մենամարտում 3: 1 հաշվով հաղթեց հայաստանցի մարզիկ Գևորգ Ղարիբյանին:
Ոսկե մեդալը բաժին հասավ մոլդովացի ըմբիշ Վիկտոր Չիոբանին, որը եզրափակիչում 9: 3 հաշվով հաղթեց ղրղզստանցի Ժոլաման Շարշենբեկովին:
30-ամյա Մարյանյանը նախկինում աշխարհի առաջնություններում նվաճել էր ոսկե (2018), արծաթե (2019) և բրոնզե (2017) մեդալներ:
Նա Եվրոպայի չեմպիոն է (2019), Եվրոպական խաղերի կրկնակի հաղթող: