ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները շաբաթօրյա ստուգայցերը շարունակել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում` ուղղված Covid19-ի տարածման կանխարգելմանը։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ի մամուլի ծառայությունից:
Սուպերմարկետներից միայն մեկում կազմվել է արձանագրություն` հաճախորդների դիմակ չդնելու հիմքով:
Խախտումների արձանագրման դեպքում տնտեսվարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ 100- 300 հազար դրամ տուգանքի ձևով, խախտման կրկնվելու դեպքում տուգանքի չափն ավելանում է` դառնալով 150-ից 500 հազար դրամ:
Կառույցից հիշեցնում են, որ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման համար աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, լինեն ախտահանման գրանցամատյաններ:
Հիշեցնենք` 2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվել է, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէ հուլիսի 1-ից։
Վվարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 5529 է։