Կապանի Եղբայրական գերեզմանատան հարակից տարածքի տնակներից մեկում դիակ է հայտնաբերվել

Կապան
Ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու փրկարարները։ Պարզվել է, որ մահացածը Իսպանիայի քաղաքացի է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզում` Կապանի Եղբայրական գերեզմանատան հարակից տարածքում գտնվող ճամբարային ավանի տնակներից մեկում, այսօր տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ոստիկանության Կապանի բաժինն ահազանգը ստացել է ժամը 09։40-ի սահմանում։
Փրկարարներն ու ոստիկանները տնակում հայտնաբերել են Իսպանիայի Հանրապետության քաղաքացի, 40-ամյա Խավիեր Ֆերնանդեսի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Վայոց Ձորի մարզում ծառից կախված դիակ է հայտնաբերվել
Այս պահին տեղում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը։
Կայքի տեղեկություններով՝ մարդիկ թակել են վագոն-տնակի դուռը, բայց տղամարդը չի արձագանքել, ինչից հետո հրավիրել են թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներին, որոնք բացել են դուռը և հայտնաբերել Ֆերնանդեսի դին։
Ողբերգական ավտովթար Կոտայքում. վարորդի դին մեքենայից դուրս են բերել փրկարարները