ՀՀ-ն և ՌԴ-ն պայմանավորվել են միջազգային հարթակներում ներկայանալ համաձայնեցված դիրքորոշմամբ

Ալեն Սիմոնյանն ու Վյաչեսլավ Վոլոդինը
ՌԴ կատարած այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК ալիքին՝ ամփոփելով այցի արդյունքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են միջազգային հարթակներում ներկայանալ նախապես համաձայնեցված դիրքորոշմամբ: ՌԴ կատարած այցի ընթացքում ռուսաստանյան РБК ալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ե՛վ Դաշնային խորհրդում, և՛ Պետդումայում մենք պայմանավորվել ենք, որ միջազգային հարթակներում նախապես ենք քննարկելու մեր դիրքորոշումները, որպեսզի ավելի համաձայնեցված աշխատենք»,- նշել է Սիմոնյանը:

ԱԺ նախագահը հայտնել է, որ իր առաջարկով արդեն որոշվել են նաև այդ աշխատանքի համար պատասխանատու անձինք:
«Մենք ուսումնասիրեցինք ու տեսանք, որ ամենից շատ միջազգային հարթակներում Ռուսաստանը խաչվում է Հայաստանի հետ: Եվ մեր երկրների համար սա շատ կարևոր է»,- ասել է նա:
ՌԱԴԻՈ
ՔՊ–ական պատգամավորն Ալեն Սիմոնյանի մոսկովյան այցն արդյունավետ է համարում. ինչո՞ւ
Հիշեցնենք` Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 4-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն:
ՀՀ ԱԺ նախագահը Ռուսաստանում հանդիպել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյին, Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: