ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Հանրահայտ երգիչ Ալեքսանդր Սերովը, որը նույնպես վարակվել է կորոնավիրուսով, շտապ տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է kp.ru–ն։
67-ամյա արտիստի ընկերներն ասել են, որ մինչ այդ նա բուժում է ստացել հոսպիտալում, որը գտնվում է նրա տան մոտակայքում։
Այժմ Սերովը վերակենդանացման բաժանմունքում է։ Թոքերի ախտահարումը հասնում է 75%-ի։