Չիտայից եկած համույթը համերգ է տվել Արցախում գտնվող խաղաղապահների համար

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Արևելյան ռազմական օկրուգի (ԱՌՕ) երգի և պարի համույթի արտիստները համերգային ծրագրով հանդես են եկել Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների համար: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ստեղծագործական կոլեկտիվը եկել է Չիտայից, որպեսզի բարձրացնի տնից ու հարազատներից հեռու ծառայություն իրականացնող ռուս զինծառայողների մարտական ոգին։
Ռուս խաղաղապահները մարդասիրական ակցիա են իրականացրել Արցախի Հաթերք գյուղում
«Հուսով ենք` նրանց դուր կգան մեր համերգները կբարձրացնեն նրանց մարտական ոգին», - ասել են երգի և պարի համույթի ղեկավարներ Դմիտրի Ֆուրը Օլգա Վորոբյովան:
Նրանք այցելել են մարտական դիրքեր ու դրական տպավորություն ստացել։
«Բոլորն էլ ուրախությամբ դիմավորեցին մեզ։ Տղաների կենցաղն էլ բարձր մակարդակով է կազմակերպված, ամեն ինչ մաքուր է, շատ համեղ կերակուրներ են տալիս»,– նշել են համույթի ղեկավարները։
Արտիստները դիրքերում գտնվող խաղաղապահների, ինչպես նաև զինվորական ավանում բժշկական ջոկատի մասնագետների համար ռուսական ժողովրդական, ժամանակակից և պատերազմական տարիների երգեր են երգել, կազակական պարեր ու ռազմական թեմայով պարային կոմպոզիցիաներ են ներկայացրել:
Խաղաղապահներն օգնել են Արցախի գիշերօթիկ դպրոցի սաներին
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: