ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Չինարի գյուղի «Չափաղրի» հանդամասում ականի պայթյունի հետևանքով քաղաքացի է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի հաղորդմամբ` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզի փրկարարական վարչության փրկարարները տուժածին առաջին բուժօգնություն են ցուցաբերել ու տեղափոխել զինվորական հոսպիտալ:
Կայքի տեղեկություններով` վիրավորում ստացած քաղաքացին Չինարի գյուղի բնակիչ, 30-ամյա Նվեր Մակարյանն է