Բաթումում շենքի փլուզման հետևանքով զոհերի և տուժածների թվում հայեր չկան․ դեսպանություն

Բաթումում տեղի ունեցած ողբերգության զոհերի թիվը հասել է 9-ի։ Հոկտեմբերի 11-ը Վրաստանում սգո օր է հայտարարված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Բաթումում շենքի փլուզման հետևանքով զոհվածների և տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Վրաստանում Հայաստանի դեսպանատնից։
Հոկտեմբերի 8-ի ցերեկը փլուզվել է Բաթումի մայիսի 26-ի փողոցում գտնվող 5-հարկանի բնակելի շենքի մուտքերից մեկը: Վերջին տվյալներով՝ ողբերգության հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ երեխաներ:
Ղարիբաշվիլին Հայաստանում է. Փաշինյանը նրա հետ խոսել է տարածաշրջանային զարգացումներից
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը փլուզման գործով ձերբակալել է երեք մարդու՝ առաջին հարկի բնակարանի սեփականատիրոջը և երկու բանվորներին, որոնք այնտեղ վերանորոգման աշխատանքներ էին կատարում:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հոկտեմբերի 11-ը հայտարարել է սգո օր: