Արցախում դիպուկահարի կրակոցից տղամարդու սպանության փաստով քրգործ է հարուցվել. լուսանկարներ

Հունան Թադևոսյանը լուսանկարներ է հրապարկել, որոնցից մեկում երևում են արյան հետքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից խաղաղ բնակչի սպանության փաստով քրեական գործ է հարուցվել; Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը: Նա գրառում է արել Facebook–ում և լուսանկարներ հրապարակել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի 55-ամյա բնակիչ Արամ Տեփնանցը։
Դեպքը տեղի է ունեցել կեսօրին՝ Մարտակերտ քաղաքի հարակից դաշտում:

«Իրավապահ մարմինները կատարել են դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,– գրել է Հունանյանը:

Կատարվում է նախաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:
ՊՆ հրապարակել է ադրբեջանական կրակոցից վիրավորված զինծառայողի անունը