ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը ադրբեջանցի դիպուկահարի կողմից խաղաղ բնակչի սպանությունը որակում է որպես իրենց պետության դեմ ահաբեկչական գործողությունների շարունակություն։
«Ահաբեկչական գործողությունների հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս պահին աշխատում են քննիչները։ Մենք մեր հերթին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ միասին վերլուծում ենք իրավիճակը անվտանգության բարձրացմանն ուղղված նոր միջոցներ ձեռնարկելու նպատակով»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Ավանեսյանի խոսքով` ամեն ինչ արվում է, որպեսզի հետագայում բացառվեն հրադադարի ռեժիմի նման խախտումները:
Հիշեցնենք` այսօր Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի 55-ամյա բնակիչ Արամ Տեփնանցը։
Դեպքը տեղի է ունեցել կեսօրին՝ Մարտակերտ քաղաքի հարակից դաշտում: