Սփյուռքահայերն ամենագնացներ են նվիրել Հայաստանին

Զինված ուժերին ցուցաբերած շարունակական աջակցության համար սփյուռքահայ բարերարները պարգևատրվել են «Ռազմական համագործակցության համար» մեդալով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է սփյուռքահայ բարերարների, որոնք ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների և շրջակա միջավայրի նախարարություններին թեթև ամենագնացների խմբաքանակ են նվիրել: Տեղեկությունը հայտնում է պաշտպանական գերատեսչությունը։
Ամենագնացներ
Ըստ հաղորդագրության` պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հյուրերին հավաստիացրել է, որ թեպետ արվում է առավելագույնը զինված ուժերն օր առաջ անհրաժեշտ ավտոտեխնիկայով համալրելու համար, այնուհանդերձ հայրենիքի պաշտպանության գործին աջակցելու պատրաստակամության այսպիսի դրսևորումները ողջունելի են և միևնույն ժամանակ ամրապնդում են բանակ-հասարակություն կապը։
Արշակ Կարապետյանը հրահանգել է ձմռան ընթացքում ծառայությունը պատշաճ կազմակերպել
Արշակ Կարապետյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է սփյուռքահայ բարերարների
Պաշտպանության նախարարի հրամանով` զինված ուժերին ցուցաբերած շարունակական աջակցության համար սփյուռքահայ բարերարները պարգևատրվել են «Ռազմական համագործակցության համար» մեդալով:
ՀՀ պաշտպանության նախարարն ու Հնդկաստանի դեսպանը պայմանավորվածություն են ձեռք բերել