Ռուս խաղաղապահները մարդասիրական ակցիա են իրականացրել Արցախի Հաթերք գյուղում

Ակցան կազմակերպվել է Հաթերքի գյուղապետարանի շենքում, որտեղ մարդասիրական օգնություն է ստացել 16 բազմազավակ և 32 փախստականների ընտանիք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները, բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ միասին, մարդասիրական ակցիա են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մարդասիրական բեռը Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ են տեղափոխել ռուսական խաղաղապահ ուժերը:
1 / 2

Ռուս խաղաղապահները մարդասիրական ակցիա են իրականացրել Արցախի Հաթերք գյուղում

2 / 2

Ռուս խաղաղապահները մարդասիրական ակցիա են իրականացրել Արցախի Հաթերք գյուղում

Ռուսական խաղաղապահ զորակազմի հանրային ընդունարանի մասնագետները, փոխգործակցելով տեղի վարչակազմի հետ, կարիքավորների ցուցակ են կազմել և օգնություն ցուցաբերել նրանց:

«Այսօր մենք ժամանել եք Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններից մեկը՝ Հաթերք բնակավայր, որտեղ կա 48 ընտանիք` փախստականների և բազմազավակների։ Մենք նրանց կոշիկներ և տաք հագուստ ենք բերել, որը փոխանցել է բարեգործական կազմակերպությունների ասոցիացիան։ Յուրաքանչյուր ընտանիքի երեք զույգ կոշիկ կհանձնենք․ ամառային, միջսեզոնային և ձմեռային, ինչպես նաև տղամարդկանց համար՝ տաք հագուստ, տաք ժիլետներ են»։

Դմիտրի Թուսիդի
Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ
Ակցիան կազմակերպվել է Հաթերքի գյուղապետարանի շենքում, որտեղ մարդասիրական օգնություն են ստացել 16 բազմազավակ և 32 փախստկանների ընտանիքներ։
Ընդհանուր առմամբ Հաթերք գյուղում ապրում է ավելի քան 1,5 հազար մարդ, դա Լեռնային Ղարաբաղի խոշոր հեռավոր բնակավայրերից մեկն է։ Օգնության կարիք ունեցողների հայտնաբերման ուղղությամբ ռուս խաղաղապահների աշխատանքը շարունակվում է։
Խաղաղապահներն օգնել են Արցախի գիշերօթիկ դպրոցի սաներին
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով: