Պեսկովն ասել է, թե ինչպես է Պուտինն անցկացրել իր ծննդյան օրը

Վլադիմիր Պուտին. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակել է ինտենսիվ աշխատել ողջ օրվա ընթացքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ծննդյան օրն անցկացրել է միջազգային ու տարածաշրջանային կարևոր խնդիրների քննարկման մեջ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա ամենաօրիգինալ նվերները և ոչ միայն
«Հիմնականում հեռախոսը ձեռքին`երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային խնդիրների քննարկումներով։ Դա նաև երևում էր հեռախոսազրույցների մասին երեկ մեր ուղարկած հաղորդագրություններում», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը հավելել է, որ, իհարկե եղել են նաև բազմաթիվ շնորհավորանքներ, սակայն օրվա մեծ մասը անցել է աշխատանքային հարցերի քննարկումով:
Լող, ձիավարում, թիավարում, հոկեյ. Վլադիմիր Պուտինի նախասիրությունները` լուսանկարներով
Նա նաև տեղեկացրել է, որ երեկ տեղի է ունեցել նաև Անվտանգության խորհրդի մշտական անդամների օպերատիվ խորհրդակցություն, որտեղ ևս շնորհավորանքներ են հնչել:

«Ինչ վերաբերում է երեկոյին, ապա դա նախագահի` գործից դուրս, անձնական ժամն է։ Իհարկե նրան շնորհավորել են հարազատներն ու մտերիմները», - հավելել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ նախօրեին ՝ հոկտեմբերի 7-ին, Վլադիմիր Պուտինը նշել է իր ծննդյան 69-ամյակը։