«Կարճաթևները հետ բերե՞նք»․ հանրապետության որոշ հատվածներում ջերմաստիճանը կհասնի +26–ի

Ինչպես միշտ` քաղաքացիները Սուրենյանի գրառման տակ ակտիվ մեկնաբանություններ են թողել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Առաջիկա օրերին հանրապետության հովտային գոտիներում, Արարատյան դաշտում ու Երևանում ջերմաստիճանը կհասնի +25․․․+26 աստիճանի։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Հոկտեմբերի 8-13-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով` հոկտեմբերի 13-ին հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում Արարատյան դաշտում և Երևանում հասնելով +25․․․+26 աստիճանի»։

Գագիկ Սուրենյան
ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ
Ինչպես միշտ` քաղաքացիները Սուրենյանի գրառման տակ ակտիվ մեկնաբանություններ են թողել.
««Հետ բերե՞նք կարճաթևները», «Սուրենյան ջան, տաք կոճակն ինչքան կարող ես` սեղմած պահի», «Միշտ արև եմ ուզում», «Ի՜նչ լավ լուր է»,« Պետք ա հիվանդանայինք, նոր ջերմաստիճան բարձրանա՞ր»»,–գրել են նրանք։
Հիշեցնենք` ընդամենը 2 օր առաջ` հոկտեմբերի 10–ին, Գագիկ Սուրենյանը Facebook-ում տեսանյութ էր հրապարակել «Լոռի, Մարգահովիտ։ 6.10.2021» վերտառությամբ։
Տեսանյութում երևում էր Լոռու մարզում տեղացող ձյունը։