Կադիրովի ավագ դուստրը Չեչնիայի մշակույթի նախարար է նշանակվել

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի ավագ դուստրը՝ Այշատը, որը զբաղեցնում էր Չեչնիայի մշակույթի առաջին փոխնախարարի պաշտոնը, գլխավորել է այդ գերատեսչությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովին:

«Ես վստահ եմ, որ Չեչնիայի Հանրապետության մշակույթի նախարարի պատասխանատու պաշտոնում Այշատը կհասնի ավելի նշանակալի արդյունքների և հաջողությամբ կկատարի իր առջև դրված խնդիրները»,- գրել է Դաուդովը Instagram-ի իր պաշտոնական էջում:

Նրա խոսքով` Այշատ Կադիրովան իր աշխատանքի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շնորհիվ կարողացել է հսկայական ներդրում ունենալ հանրապետության գրադարանների, մշակույթի տների և թատրոնների զարգացման գործում:
«Թուրքական սատանան» քիչ էր մնում` սկուտեղը գցեր Կադիրովի վրա․ տեսանյութ
Այշատ Ռամզանի Կադիրովան ծնվել է 1998թ. դեկտեմբերի 31-ին: Ավարտել է Չեչնիայի պետական համալսարանը, 2016 թվականից «Firdaws» նորաձևության տան տնօրենն է, իսկ անցյալ տարվա սեպտեմբերին ստանձնել էր Չեչնիայի մշակույթի առաջին փոխնախարարի պաշտոնը։
Ռամզան Կադիրովը չորրորդ անգամ ստանձնեց Չեչնիայի նախագահի պաշտոնը