Հայտնի է՝ ազգային հավաքականից ովքեր են հայտավորվել Իսլանդիայի դեմ խաղում

Իսլանդիայի հավաքականը դաշտ դուրս կգա կապույտ, իսկ Հայաստանի ազգային հավաքականը` սպիտակ խաղաշապիկով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականի հայտացուցակը Իսլանդիայի դեմ խաղում, որը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 8-ին։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ռեյկյավիկում է. լուսանկարներ
Հայտավորվել են դարպասապահներ Դավիթ Յուրչենկոն, Անատոլի Այվազովը, Վադիմ Բուչնևը, պաշտպաններ Դավիթ Տերտերյանը, Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Կամո Հովհաննեսյանը, Ժորդի Արարատը, Հրայր Մկոյանը, կիսապաշտպաններ Արտակ Գրիգորյանը, Արտեմ Ավանեսյանը, Խորեն Բայրամյանը, Էդուարդ Սպերցյանը, Սոլոմոն Ուդոն, Հենրիխ Մխիթարյանը, Ժիրայր Մարգարյանը, Էրիկ Վարդանյանը, Տիգրան Բարսեղյանը, Լուկաս Սելարայանը, հարձակվողներ Իշխան Գելոյանը, Ալեքսանդր Կարապետյանը, Սարգիս Ադամյանը։
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը 2020-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում արտագնա հանդիպում կանցկացնի Իսլանդիայի թիմի հետ, իսկ հոկտեմբերի 11-ին Կապարոսի սաները Բուխարեստում կհանդիպեն Ռումինիայի հավաքականի հետ։
Հայտնի են ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները
6 հանդիպումից հետո Հայաստանի հավաքականն ընտրական J խմբում 11 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ 4 միավորով ետ մնալով Գերմանիայի հավաքականից։
Հավելենք, որ այսօրվա խաղում Իսլանդիայի հավաքականը դաշտ դուրս կգա կապույտ, իսկ Հայաստանի ազգային հավաքականը` սպիտակ խաղաշապիկով։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժ. 22.45-ին։