«Հայաստանը» դիմել է ՍԴ. խմբակցությանը զարմացնում է ՀՀ նախագահի պահվածքը

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik.«Հայաստան» խմբակցությունը համայնքների խոշորացման վերաբերյալ օրենսդրական փաթեթը վիճարկել է Սահմանադրական դատարանում: Տեղեկությունը հայտնում են խմբակցության մամուլի ծառայությունից։
Հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ Սահմանադրական դատարանին նաև միջնորդություն է ներկայացվել անհապաղ կասեցնել այս օրենսդրական փաթեթի գործողությունը: Դիմումը երեկ մուտքագրվել է ՍԴ»,-նշված է հաղորդագրության մեջ:
«Հայաստան» խմբակցությանը զարմացնում է, որ ՀՀ նախագահն ինքը օրենսդրական փաթեթի վերաբերյալ չի դիմել ՍԴ։
Համայնքների խոշորացման օրենքի համար ՀՀ նախագահը պետք է դիմի ՍԴ. Վարդևանյան
Դաշինքից նշում են, որ օրենսդրական փաթեթը հակասում է միայն վերջերս հենց Սահմանադրական դատարանի ընդունած որոշման պահանջներին, խախտելով թվով 441 համայնքների լսվելու իրավունքը, իսկ ՀՀ նախագահը չի դիմել Սահմանադրական դատարան` սահմանափակվելով իշխանական որոշ ներկայացուցիչների հետ հանդիպումներով:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 24-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթ։
Ըստ այդմ` Հայաստանը կունենա 78 համայնք, որոնցից 71-ը՝ միավորված:
Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը։