ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դրական են գնահատել Ալիևի և Փաշինյանի հայտարարությունները

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարևորել են նաև մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքը տարածաշրջան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հոկտեմբերի 7-ին և 8-ին Ժնևում խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Կարբոնիերի հետ:
Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Այս մասին ասված է համանախագահների այսօր տարածած հայտարարության մեջ:
Կովկասում անվտանգության կարևորագույն երաշխավորը միայն Ռուսաստանը կմնա. Մարկեդոնով
«Բոլոր մասնակիցներն ընդգծել են միջազգային մարդասիրական կազմակերպությունների լիարժեք, անարգել մուտքի կարևորությունը` իրենց աշխատանքներն իրականացնելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին կառուցողական հանդիպման լույսի ներքո համանախագահները ողջունել են Ադրբեջանի կողմից մեկ հայ զինծառայողի ազատ արձակումը, ինչպես նաև քննարկել են հնարավոր հումանիտար միջոցառումները, այդ թվում ` ձերբակալվածների, անհայտ կորածների և բոլոր տեղահանվածների կամավոր վերադարձը:
ՌԱԴԻՈ
«Ադրբեջանը սարսափում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերակենդանացումից». փորձագետ
ՄԽ համանախագահներն ընդգծել են կողմերի հետ աշխատանքը շարունակելու մտադրությունը: Համանախագահները դրական են գնահատել նաև Ալիևի և Փաշինյանի հրապարակային հայտարարությունները, որով նրանք պատրաստակամություն են հայտնում միմյանց հետ հանդիպելու՝ համանախագահների հովանու ներքո:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ համանախագահներն անհամբերությամբ սպասում են կողմերի ներգրավմանը նման հանդիպման ձևաչափերի մեջ և վերահաստատում են առաջիկայում տարածաշրջան այցելելու իրենց պատրաստակամությունը` քննարկելու գործընթացի հաջորդ քայլերը: