ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանի համար դժվար կլինի մասնակցել «3+3» ձևաչափին, ընդ որում՝ երկիրը պետք է ներկայացվածլինի խոշոր աշխարհաքաղաքական նախագծերում։Այս մասին Վրաստանի Հանրային հեռուստատեսությանըտված հարցազրույցումայս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարարԴավիթ Զալկալիանին։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ կողմերը «քննարկել են նաև «3+3» ձևաչափ ստեղծելու մասին նախաձեռնությունը․ երեք անդրկովկասյան երկրներն ու նրանց երեք մեծ հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան»:
«Մենք պետք է գոնե ինչ-որ ձևով ներկայացված լինենք այդ խոշոր աշխարհաքաղաքական նախագծերում, բնականաբար՝ ոչ պետական շահերի և ինչ-որ զիջումների հաշվին»,-ասել է Զալկալիանին։
Նրա խոսքով` Թբիլիսիի համար դժվար կլինի մասնակցել այդ ձևաչափով Աբխազիայից և Ցխինվալի տարածաշրջանից (Հարավային Օսիա) ռուսական զորքերի դուրսբերման հարցում առաջընթացի բացակայության ֆոնին:
Միաժամանակ կարևոր է, որ Վրաստանը հետ չմնա տարածաշրջանում զարգացող գործընթացներից և անպայման մասնակցի բոլոր նոր նախագծերին, նույնիսկ ենթակառուցվածքային։ Հակառակ դեպքում դրանք կշրջանցեն Թբիլիսին և երկիրը կկորցնի իր դերն ու գործառույթը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Լավրովի հայտարարությունը, նշել էր, որ Հայաստանն առաջին հերթին պետք է հասկանա, թե ինչ կոնկրետ ձևաչափերի մասին է խոսքը, ինչ նպատակ են դրանք հետապնդում, ինչ պայմաններում և ինչ սկզբունքներով են աշխատելու: