Տոկիոյի մոտակայքում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Տոկիո
Երկրաշարժի ժամանակ բնակարաններում ճոճվել են ջահերն ու կահույքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ճապոնիայի Տիբա պրեֆեկտուրայում՝ Տոկիոյից ոչ հեռու, 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է «Kyodo» գործակալությունը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյի և Տիբայի պրեֆեկտուրաների սահմանին:
Նշվում է, որ բնակարաններում ճոճվել են ջահերն ու կահույքը։ Տոկիոյում ամբողջությամբ դադարեցվել է արագընթաց գնացքների երթևեկությունը, իսկ փողոցներում միացել է արտակարգ իրավիճակի նախազգուշացման համակարգը: