Սյունիքի ճանապարհին երկու գովազդային վահանակ կտեղադրվի

Որոտանից Տեղ տանող ճանապարհը
Մարզի հատուկ պահպանվող տարածքների թվում է նաև մայիսի 12-ից ադրբեջանցիների կողմից կիսով չափ զավթված Սև լիճը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի ճանապարհին երկու գովազդային վահանակ կտեղադրվի: Որոշումն այսօր ընդունվել է կառավարության նիստում:
Վահանակները ՀՀ կառավարությանն է նվիրել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան)՝ «Հայաստանում էկոլոգիական միջանցքների ստեղծում» ծրագրի շրջանակներում:
Սյունիքում Toyota RAV4–ն ընկել է 100մ խորությամբ ձորը. 59-ամյա վարորդը տեղում մահացել է
Վահանակները կրելու են «Բնությունը մենք ենք» գրությունը և տեղադրվելու են Սյունիքի մարզի երկու առավել մեծ ուղևորահոսք ունեցող համայնքներ տանող ճանապարհներին։ Թե որ համայնքների մասին է խոսքը՝ կառավարության որոշման նախագծում չի հստակեցվում:
Նշվում է, որ գովազդային վահանակները լինելու են 3:6 մետր չափերի: Դրանց ընդհանուր արժեքը 1 380 000 դրամ է:
Կա՛մ գաղտնի ինչ-որ բաներ կան, կա՛մ իշխանությունն ասելիք չունի Գորիս–Կապան ճանապարհի մասին
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության 2013թ-ի որոշմամբ Սյունիքում «Շիկահող» պետական արգելոցի ու «Արևիկ» ազգային պարկի միաձուլմամբ ստեղծվեց «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը: Այն իր կազմում ներառում է «Զանգեզուր» և «Սոսու պուրակ» արգելավայրերը, «Շիկահող» արգելոցը, «Սև լիճ», «Խուստուփ» և «Բողաքար» արգելավայրերը, Սատանայի կամուրջը և Շաքեի ջրվեժը: