«Շուշիում շատ գործեր են արվել». կառավարության մոտ բողոքի ակցիա անողներին բերման ենթարկեցին

ՀՅԴ–ական մի խումբ երիտասարդներ կառավարության առջև բողոքի ակցիա էին անում` ուղղակի տեղեկացնելով, որ Շուշիում վերջին 30 տարիներին կառուցապատում իրականացվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՅԴ երիտասարդները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անում` հայտարարելով, որ Շուշին դժբախտ և դժգույն քաղաք չէ, և այնտեղ կառուցապատում իրականացվել է։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչպես Լիտվայում հայ համայնքի հետ հանդիպման, այնպես էլ երեկ ԱԺ նիստի ժամանակ հայտարարել էր, որ վերջին 30 տարիներին բնակելի շենքեր չեն կառուցվել Շուշիում։ Նա հավելել էր, թե այդ ինչո՞ւ չեն կառուցել, փող չե՞ն ունեցել։
«Դու քո ականջի հետևն ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը». Սերժ Սարգսյանը` Ալիևին
«Ուշքի եկեք, Շուշին դժգույն և դժբախտ քաղաք չէ», «30 տարին ավերվեց գրչովդ». նման գրություններով պաստառներով էին երիտասարդները կառավարության առջև բողոքի ակցիա անում այսօր։
Երբ ՀՅԴ–ական երիտասարդներից մեկը բարձրախոսով թվարկում էր, թե ինչ շենքեր են կառուցվել Շուշիում, ոստիկանները նրան բերման ենթարկեցին։
«Եկեք տեսնենք` ի՞նչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում և Բադեն-Բադենում». Նիկոլ Փաշինյան
Դրանից հետո մեկ ուրիշ երիտասարդ էլ հայտարարեց, որ իր ընկերոջը բերման ենթարկեցին «ռուպերով» խոսելու համար։

«Մենք եկել ենք ասելու, որ Շուշիում բազմաթիվ գործեր են արվել։ Մենք չենք եկել հայհոյելու կամ էլ սյունյաց ողջույն հղելու։ Շուշիի բնակիչները բնականոն կյանքով են ապրել. մենք դա ենք ուզում ներկայացնել»,–ասաց երիտասարդը, որին նույնպես լրագրողների հետ զրուցելու պահին բերման ենթարկեցին։

Որոշ ժամանակ անց երիտասարդներն ավարտեցին բողոքի ակցիան։