«Պիտի խաղանք էն դերերը, որոնք կիսատ մնացին տղերքի համար». Իսրայելյան

«Ֆորմա» թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Իսրայելյանը խոսել է ժամանակակից մնջախաղի և առաջ եկած խնդիրների մասին։
Sputnik
Sputnik Արմենիայի «Արտբոքս» հաղորդաշարի եթերում «Ֆորմա» թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Իսրայելյանը խոսել է ժամանակակից մնջախաղի, միջազգային թատերական փառատոներում գրանցած հաջողությունների, համավարակով պայմանավորված սահմանափակումների և ռեպերտուարային և մասնավոր թատրոնների տարբերության մասին։

««Ֆորմա» թատրոնի դեպքում կարևոր է, որ մենք ոչ թե խաղում ենք պիես, որը մեզ պարտադրում են, այլ խաղում ենք միմիայն այն, ինչ ինքներս ենք ցանկանում»,–ասում է Իսրայելյանը։

Նշում է` անգամ այսպիսի դժվարին շրջանում իրենց հաջողվել է տարբեր փառատոներից վերադառնալ 5 մրցանակներով։