Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՌԴ նախագահին

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում նշված է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Ռուսաստանի Դաշնության զարգացման շահերից բխող նպատակների իրագործմանը միտված պետական և քաղաքական գործունեության հարուստ փորձը, ինչպես նաև համաշխարհային ասպարեզում երկրի դերի առավել ամրապնդմանը միտված Ձեր հետևողական ջանքերը Ձեզ արժանի հարգանք են ապահովել հայրենիքում և արտերկրում:
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Անվիճելի է Ձեր անձնական ներդրումը Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում: Երախտապարտ ենք Հարավային Կովկասում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր ջանքերի համար:

Անկեղծորեն գնահատում եմ մեր միջև ձևավորված փոխըմբռնումը և վստահելի հարաբերությունները:
Պեսկովն ասել է` ինչպես է Պուտինը նշելու ծննդյան օրը
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում»,- նշված է ուղերձում:
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինին շնորհավորել էր Արմեն Սարգսյանը։
Հավելենք, որ այսօր ՌԴ նախագահի 69 ամյակն է։