Մոսկվան ելնում Է Հարավային Կովկասում անվտանգության ապահովման խնդրից․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Ռուսաստանը համալիր քաղաքականություն է իրականացնում, այդ թվում՝ տարածաշրջանային բոլոր խաղացողների հետ երկխոսության միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը ձգտում է աշխարհաքաղաքական կայունություն ապահովել Հարավային Կովկասում։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունը Կովկասում աշխարհաքաղաքական և քարտեզի փոփոխությունների անթույլատրելիության մասին։
Տարածաշրջանի տարանցիկ քարտեզը կփոխվի. իրանցի նախարարը՝ Հայաստանի հետ նախագծի մասին
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Մոսկվայում կայացած բանակցություններում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել Է Հարավային Կովկասում «սիոնիստների և ահաբեկիչների» ներկայության հարցը:
«Մենք ելնում ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական կայունության և անվտանգության ապահովման խնդիրների առաջնահերթ բնույթից։ Մեր երկիրը վարում է համապատասխան համալիր քաղաքականություն, այդ թվում՝ տարածաշրջանային բոլոր խաղացողների հետ երկխոսության միջոցով»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Թուրքիան փակել է իր բոլոր անցակետերը իրանական բեռնատարների համար
Նախօրեին, Զախարովայի խոսքով, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են համագործակցության«3+3» ձևաչափը։ Նրա խոսքով՝ «իրանցի բարեկամները դրական վերաբերմունք ունեն այդ նախաձեռնությանը»։
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հոկտեմբերի 6-ին երկկողմ բանակցություններ են վարել՝ քննարկելով մի շարք միջազգային խնդիրներ, այդ թվում՝ իրավիճակը Հարավային Կովկասում: