Կառլեն Մկրտչյանն Արտաշատի համայնքապետի պաշտոնակատար է նշանակվել

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 7-ին, որոշում է ստորագրել Արտաշատի համայնքապետի պաշտոնակատարի նշանակման մասին: Համապատասխան որոշման մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության e-gov.am տեղեկատվական հարթակից։
Վարչապետի աշխատակազմից` ՊԵԿ փոխնախագահ. Փաշինյանը նոր նշանակում է արել
Փաշինյանի որոշմամբ Կառլեն Մկրտչյանը նշանակվել է ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
Նշենք, որ Արտաշատ համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանը հոկտեմբերի 1-ին նշել էր, որ վայր է դնում համայնքի ղեկավարի լիազորությունները այլ աշխատանքի անցնելու հետ կապված: Նա այդ պաշտոնում աշխատում էր 2017 թվականից։