Հայերը պայքարող են. ի՞նչ տպավորություններ ունի Հայաստանի հավաքականի նորեկը

Լուկաս Սելարայան
Արգենտինայում ծնված ֆուտբոլիստը խոստովանել է, որ նոր է սկսել հետաքրքրվել Հայաստանի պատմությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորեկ Լուկաս Սելարայանը հուսով է, որ կկարողանա համագործակցել թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ: Նա այդ մասին ասել է նախախաղային ասուլիսի ժամանակ։
«Շատ լավ տպավորություններ ունեմ, ինձ շատ լավ ընդունեցին։ Ֆուտբոլային առումով նույնպես շատ լավ տպավորություններ ունեմ: Հուսով եմ, որ կկարողանամ օգնել թիմին։ Կարծում եմ՝ կհաջողվի լավ համագործակցություն հաստատել Մխիթարյանի հետ», - ասել է ֆուտբոլիստը։
Սելարայանը նշել է նաև, որ նոր է սկսել հետաքրքրվել Հայաստանի պատմությամբ։
Հայտնի են ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները
«Գիտեմ, որ հայերը համախմբվող ու պայքարող ժողովուրդ են», - նշել է նա:
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում կխաղա Իսլանդիայի հետ, հոկտեմբերի 11-ին` Ռումինիայի։
Սելարայանը ծնվել է 1992 թվականին Արգենտինայի Կորդոբա քաղաքում։ Ֆուտբոլային կարիերան սկսել է «Բելգրանո» ակումբում։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ռեյկյավիկում է. լուսանկարներ