Հայաստանի երիտասարդական հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Սերբիային

Ֆուտբոլային հանդիպում
Հայաստանի երիտասարդական հավաքականը 3 միավորով նախավերջինն է խմբում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2023 թվականի առաջնության ընտրական փուլի չորրորդ տուրում Երևանում պարտվեց Սերբիայի թիմին:Խաղն ավարտվեց 4։1 հաշվով։
Հայ ֆուտբոլիստներն առաջինը բացեցին հաշիվը. 36-րդ րոպեին սերբերի դարպասը գրավեց Միքայել Միրզոյանը:
Երկրորդ խաղակեսում սերբ ֆուտբոլիստները 4 անգամ գրավեցին Ռաֆայել Նազարյանի սաների դարպասը:
33-րդ րոպեին Ժիրայր Շաղոյանը հեռահար հարվածով գնդակը ուղարկեց Սերբիայի հավաքականի դարպաս, սակայն մրցավարը չհաշվեց գոլը: Նույն Շաղոյանի փոխանցումից երեք րոպե անց Միրզոյանը բացեց հաշիվը։
Հայաստանի երիտասարդական հավաքականը խմբում նախավերջին տեղում է՝ իր ակտիվում ունենալով 3 միավոր: