«Ձերբակալե՛ք, կալանավորե՛ք». Փաշինյանը պահանջեց պատվաստման հարցում անցնել կոշտ միջոցների

Կառավարության նիստում վարչապետը կառավարության անդամներին արգելեց այսուհետ իրեն զեկուցել պատվաստման գործընթացում առկա խդիրների մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում իրավապահ մարմիններին հրահանգեց շատ խիստ միջոցներով պայքարել Հայաստանում առկա կեղծ պատվաստումների դեմ:

«ԱԱԾ-ին և ոստիկանությանը. կեղծ պատվաստումների մասին ահազանգ` ես էլ չլսեմ։ Ձերբակալե՛ք, կալանավորե՛ք: էդ բժիշկների նկատմամբ, ովքեր օգտվում են առիթից՝ չպատվաստելու մարդկանց, և պատվաստանյութը փչացնում, շատ խիստ միջոցներ է պետք ձեռնարկել»:

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ
Նա նաև կառավարության անդամներին արգելեց այսուհետ իրեն զեկուցել պատվաստման գործընթացում առկա խդիրների մասին՝ ասելով. «Ոչ ոք չի կարող ինձ խանգարել. գնացեք, լուծեք էդ խնդիրները»:
Գալիս եք, ասում եք՝ էսինչ աշխատողը վախենում է պատվաստումից. Փաշինյան
Հիշեցնենք` առողջապահության նախարարի օգոստոսի 20-ի հրամանով սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից սկսած ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ` COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ փաստաթուղթ։
Հետագայում պարզաբանվեց, որ հրամանը կգործի հոկեմբերի 14-ից։
Պարտադիր պատվաստմանն ու ՊՇՌ թեստին վերաբերող հրամանն առաջիկայում կարող է փոփոխվել