«Չենք պատրաստվում Լուկասին դնել ճնշման տակ». Խոակին Կապառոսը` առաջիկա խաղի մասին

Խոակին Կապառոս
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը կմրցի Իսլանդիայի հետ։ Գլխավոր մարզիչը խոսել է հավաքականի ու սպասվող խաղի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը կարծում է, որ մեր հավաքականը կարող է հաջողության հասնել Իսլանդիայի հետ խաղում, եթե լինի բարձրության վրա ու մարզական բախտը մեզ հետ լինի։ Նա իր կարծիքը հայտնեց այսօր նախախաղային ասուլիսի ժամանակ։
«Իսլանդիայի հավաքականը ամբողջովին նվիրվում է խաղին։ Այդ թիմի որակները դրսևորվեցին դեռ առաջին խաղում։ Մրցակցին վերաբերվում ենք ամենայն հարգանքով»,– ասաց իսպանացի մասնագետը։
Կապառոսը խոսեց նաև հավաքականի նորեկ Լուկաս Սելարայանի մասին։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ռեյկյավիկում է. լուսանկարներ
«Ֆուտբոլի ֆեդերացիան բավական երկար ժամանակ ջանքեր գործադրեց, որպեսզի Սելարայանը միանա թիմին։ Նա կարող է իր փորձը փոխանցել թիմին, ինչը շատ կարևոր է, սակայն պետք է աշխատեն բոլորը, միայն այդ դեպքում թիմը հաջողության կհասնի։ Այնպես որ չենք պատրաստվում Լուկասին դնել ճնշման տակ», - ասաց Կապառոսը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը կմրցի Իսլանդիայի հետ, իսկ հոկտեմբերի 11-ին` Ռումինիայի։