Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
«Հայաստանում բարձր են գնահատում Ձեզ և Ձեր նշանակալի ավանդը մեր երկրների միջև համագործակցության զարգացման և տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում:
Պեսկովն ասել է` ինչպես է Պուտինը նշելու ծննդյան օրը
Վստահ եմ, որ դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են մեր ժողովուրդների դարավոր եղբայրության և փոխվստահության վրա և ուղղված են ապագային, կշարունակեն նպաստել երկկողմ օրակարգի առաջխաղացմանը և համագործակցության ներուժի գործնական իրացմանը»,-մասնավորապես ասված է Հայաստանի նախագահի ուղերձում:
Հավելենք, որ այսօր ՌԴ նախագահի 69 ամյակն է։