Արմեն Գևորգյանը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինի հետ. ԵԱՏՄ անդամ երկրների քննարկում կլինի

Արմեն Գևորգյանն ընդգծել է երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջև համագործակցության անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հաջորդ շաբաթ նախատեսվում են քննարկումներ ԵԱՏՄ անդամ երկրների պետական գնումներին մասնակցության և շուկաների հասանելիության արդի հիմնախնդիրների վերաբերյալ:
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, տեղեկանումե նք ԱԺ կայքից։
Կոպիրկինը նշել է նաև, որ քննարկումների ժամանակ կանդրադառնան նաև 2020-2025 թթ. խոշորագույն արդյունաբերական շինարարության ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին։
Ռուսաստանը միջազգային հարթակներում ամենաշատը հանդիպում է հենց Հայաստանի հետ. Ալեն Սիմոնյան
«Արմեն Գևորգյանը կարևորել է հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների զարգացումը։ Նա ընդգծել է նաև երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջև համագործակցության անհրաժեշտությունը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են Եվրասիական տնտեսական համագործակցության հետ կապված խնդիրները:
Հիշեցնենք, որ Կոպիրկինը հանդիպել էր նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին։